Անահիտն ու Հայկոն իրարից բաժանվել էին քաղաքակիրթ ու բարեկամաբար, իսկ Արմանի համար փորձում էին անել առավելագույնը։ Հայկոյի մահն Արմանի ու Անահիտի համար լուրջ սթրես ու hարված էր, որը, ինչպես խոստովանում է Անահիտը, մինչ այսօր էլ ու դեռ երկար չեն կարողանալու հաղթահարել։

Անահիտն Հայկոյի տարելիցի առիթով գրել է իրենց ունեցած ցավոտ ապրումների մասին։ Նա պատմել է, թե ինչպես է փորձել անել ամեն ինչ, որ իրենց տղայի ցավը փոքր-ինչ մեղմի։ Նա նայել է Արմանի աչքերին ու տեսել նրա ապրումները։

Անահիտը պատմել է, որ միշտ փորձել է ժպտալ, որ Արմանն իր աչքերում փայլ տեսնի ու չհուսալքվի։ Անահիտը պատմում է նաև, որ իրենք մերժված են եղել, ստիպված են եղել հոգեբանների օգնությամբ հաղթահարել իրավիճակային դժվարությունը։

Անահիտի հրապարակման, իր և Արմանի ապրումների և այլ մանրամասների մասին՝ կցված նյութի մեջ։