Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն աչքի է ընկնում իր ինքնատիպ ու համարձակ կերպարով։ Լիլիթը չի երկմտում հանրային կարևոր ու բարդ թեմաների մասին բարձրաձայն խոսելուց՝ արտահայտելով բավականին համարձակ տեսակետներ։

Լիլիթն, ինչպես հայտնի է, ընտանիք է կազմել հաղորդավարական ոլորտի մեկ այլ հայտնի ներկայացուցչի՝ Վահե Խանամիրյանի հետ։ Նրանց սիրո պատմությունն աճեց ու զարգացավ գրեթե հեռուստադիտողի աչքերի առաջ։

Ավելին, Վահեն իր կյանքի ամենից կարևոր քայլերից մեկը՝ ամուսնության առաջարկությունը հենց եթերում՝ հեռուստադիտողի աչքի առաջ արեց։ Այսօր ընտանիքը մեծացնում է երկու զավակների՝ փորձելով նրանց ապահովել անհրաժեշտ կրթությամբ ու դաստիարակությամբ։

Լիլիթը հաճախ է առանց կաշկանդվելու խոսում երիտասարդ ընտանիքներում առկա հավանական դժվարությունների մասին։ Նա մի առիթով խոստովանել է, որ փորձում է իր բարձրաձայնած խնդիրներով ինչ-որ կերպ թեթևացնել երիտասարդ ընտանիքների հոգսը։

Աշխույժ առօրյայով ապրող երիտասարդ մայրիկը դարձյալ վերադարձել է հաղորդավարական ասպարեզ՝ համատեղելով անձնականն ու գործնականը։