Շիրինյան Լևոնը գրում է․ «Երբ այսօր, ճարահատ, եվրաuիական Կրեմլը դժգոհությամբ քրթմնջում է Արևմուտքի կողմից Կիևին տրամադրված՝ իրենց համար պատուհաս դարձած նորագույն զինտեխնիկայի մասին ու ցույց դնում իբրև թե ուկրաինական ֆաշիզմը, ուզում եմ հիշեցնել, որ հեռավոր 1932 թվականին դեպի իշխանություն Հիտլերի ճանապարհը առաջինը բացել եք դուք, և նշել, որ «կոմերցյոն» նպատակներով Ադրբեջանը առաջինը զինել եք դուք, ու ասել, Արևմուտքը Ուկրաինային տրամադրում է բացառապես ԿՈՄԵՐՑԻՈՆ զենք, ճիշտ է գերարդիական:

Առաջին ցեղաuպան պետությունն էլ պատժից փրկել եք դուք: Ուստի այնքան էլ լավ չեմ հասկանում. պարոնայք ինչի՞ց եք ու ումի՞ց եք դժգոհում»։ Իսկ վելի ուշ մեջբերել է Զբիգնև Բժեզինսկ հետևյալ խոսքերը․

«Ռուսաստանը կարող է լինել կամ կայսրություն, կամ ժողովրդավարություն, սակայն չի կարող լինել մեկն ու մյուսը միաժամանակ։ Առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է լինել կայսրություն, Ուկրայինայի հետ՝ կաշառված (գնված), իսկ հետո նաև ենթարկված, Ռուսաստանն ինքնաբերական (ավտոմատ) վերածվում է կայսրության։

Ես հավատում եմ Ռուսաստանի ծաղկունքին Պուտինից հետո: Ռուսաստանը սրնթաց փոխվում է։ Գլխավորը, որ պետք է հասկանան Ռուսաստանում, որ ծաղկման հաջողության համար նա պիտի մերձենա Արևմուտքի հետ,այլապես ամեն ինչ տանուլ կտա Չինաստանին:

Ժողովրդավարացումը Ռուսաստանի ծաղկման պայմաններից մեկն է: Ես մտածում եմ, որ դա կպատահի Պուտինից հետո, ես հավատում եմ, որ Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ մերձեցումը անխուսափելի է և այդ մերձեցումից Ռուսաստանն ահռելի օգուտ կստանա»։