Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դուստրն է։ Այսօր Արմինե Օհանյանի ծննդյան օրն է։

Մարիամ Մարգարյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է մայրիկի ծննդյան տարեդարձը։ Նա գրել է հետևյալը․ «Այսօր աշխարհի ամենալավ մայրիկի, ամենահոգատար տատիկի, ամենասկզբունքային, ամենաուժեղ, բայց միևնույն ժամանակ նաև ամենանրբազգաց կնոջ 60-ամյակն է:

Մամ ջան, ծնունդդ շնորհավոր: Առաջին հայացքից կթվա, թե արդեն վախենալու տարիք է, բայց ես համոզված եմ, որ ճիշտ հակառակն է: Կյանքիդ բոլոր պարտքերն արդեն տվել ես, ժամանակն է ինքդ քո համար ապրելու, ամեն րոպեն վայելելու:

Մենք էլ կողքից ամեն բանի պատրաստ ենք, միայն, թե դու անհոգ ու երջանիկ լինես: Կներես ինձ երբևէ իմ պատճառով տխրելու համար, ես քեզ շատ եմ սիրում և շատ եմ շնորհակալ ամեն ինչի համար»,- իր հրապարակումը եզրափակել է Մարիամ Մարգարյանը։