Վահե Թորոսյանը գրում է․ «Կարդում եմ շատերի գրառումները՝ արդեն հոգեպես կnրծանված են և իրենց հետևից տանում են լայն զանգվածերին։ Բոլորը դարձել են անխուսափելի կnրծանման փորձագետներ, առանց սթափեցնող ելքի, առանց հույսի ու հավատքի։

Եթե հոգևոր դասի ներկայացուցիչն է անզորության խոստովանություն անում՝ ուրեմն ավելի խորը ինքնության ճգնաժամ դժվար է պատկերացնել։ Բայց այս ամենով հանդերձ կnրծանարար անզորությունը դա կույր ճակատագրապաշտություն է, որը արդեն իսկ հակասում կամքի ազատության սկզբունքին։

Որքան էլ մենք աղետալի կանխատեսումներ անենք, եթե զուգահեռ չփնտրենք ելքեր, մեր հնարավորինի ու անհնարինի չափով չվերցնենք մեր չափաբաժին պատասխանատվությունը, ամեն օր մեր մասով և մեր չափով չլծվենք այդ կnրծանման հաղթահարմանը իսկապես այդ ժամանակ կnրծանումը կդառնա վերահաս և գուցե անշրջելի։

Պաթոսային դիֆերամբներ մեզ պետք չեն, որ մենք անպարտելի ենք և բոլորից խելացի, դա դեռ ապրելով պետք է հաստատել։ Բայց նաև ինքնաոչնչացման մազոխիզմով էլ չպետք է հրապուրվենք առավել ևս, երբ ելքեր և ուղիներ միշտ կա»։