Սիրված ու ինքնատիպ երգչուհիներից Հասմիկ Կարապետյանը նոր անկեղծ զրույց է ունեցել, որի շրջանակում խոսել է իր կյանքի դեպրեսիաների, երգարվեստում վերստին ակտիվանալու, ստեղծագործել վերսկսելու մասին։

Հասմիկը խոստովանում է, որ իր տղայի ծնունդից հետո բավականին դեպրեսիվ ու ճնշված վիճակում է գտնվել, քանի որ նրան պակասել է ստեղծագործական միջավայրը։ Երբ ամուսնու հորդորմամբ վերադարձել է բեմ, շատ է հուզվել։

Հասմիկը հիշում է, թե ինչպես են դողացել նրան ձեռքերը առաջին համերգների համար, որոնք աստիճանաբար հաղթահարվել են։ Հասմիկը նաև անկեղծորեն չի թաքցնում, որ իր կյանքում եղել են փուլեր, երբ նա իր անձնական դժվարությունները ազգովի է տարել։

Հասմիկը շնորհակալ է իր հորը, քանի որ հայրն է դեռ փոքրուց իր մեջ զարգացրել ինքնատիպ անհատ լինելու գաղափարը։ Իրեն համարելով ուժեղ անհատ՝ Հասմիկը հիմա էլ շարունակում է հագեցած ու ստեղծարար առօրյայով ապրել։ Մանրամասները՝ կից։