Արդեն հայտնի է, որ գեղեցկուհի և հրաշալի ձայն ունեցող Անահիտ Ադամյանը, որ հաճախ է Հայաստանում լինում, ունի նաև ընկեր։ Անահիտն իր հարցազրույցներում միշտ պատմում է այն մասին, որ իրեն շատ ավելի փոքր տարիք են տալիս, քան նա իրականում կա։

Աղջիկն արդեն տասնինը տարեկան է, իսկ նրան հետևողները ոչ միանշանակ են ընդունում նրա դիմահարդարվելու հանգամանքը՝ համարելով, որ նա դեռ փոքր է։

Թերևս Անահիտի հանդեպ այս վերաբերմունքն է, որ պատճառ է դարձել նրա կյանքում նոր փոփոխությունների հանդեպ առկա հետաքրքրությանը։

Անահիտի կյանքում հայտնվել է սիրելի մարդ, որի ով լինելն աղջիկը դեռ չի ցանկանում հանրայնացնել։ Սակայն Անահիտը պատրաստ է պատասխանել իր սիրելիի մասին հետևորդների տված հարցերին։

Անահիտի պատասխանների հիման վրա պարզ է դառնում, որ երիտասարդ, ում հետ աղջիկն ընկերություն է անում, իրենց մեծ է շուրջ յոթ տարի։