Կապշեք, երբ իմանաք, թե ինչու են թիթեռները հավաքվել կորորդիլոսի գլխի վրա

Հաճախ, երբ լուսանկարչական օբյեկտիվները արձանագրել են հետաքրքրական կադրեր, որnնցում բնության ներկայացուցիչներն են հետաքրքիր իրավիճակներում, դրանք հետագայում դարձել են գիտական հետազոտական աշխատանքների պատճառներ ու առիթներ։

Բրազիլիայում՝ Ամազոնի ափին, լուսանկարիչներից մեկը՝ Մարկ Քոուանը մի ուշագրավ լուսանկար է ստացել, որն արժանացել է 2016 թվականին տեղի ունեցած լուսանկարչական մրցույթի հատուկ մրցանակի։ Արձանագրված բացառիկ կադրերում տեuանելի է, թե ինչպեu են բազմագույն թիթեռները հավաքվել կոկորդիլոսի գլխի վրա։

Ինչպես երկարատև ու մանրակրկիտ գիտական դիտարկումները պարզ են դարձրել, կոկորդիլոսի արցունքները կարևոր աղի աղբյուրներ են թիթեռների համար։ Ընդ որում, թիթեռներին գրավում են ոչ միայն կոկորդիլոսների, այլ նաև թռչունների արցունքները։

Դրանք գրավիչ սննդի աղբյուր են հատկապես լեպիդոպտերաների համար։ Ուսումնաuիրությունները ցույց են տվել, որ այդ տեսակի թիթեռները հաճախ են սնվում կրեաների, այլ կաթնասունների, հատկապես կոկորդիլոսների արցունքներով։

Լակրիֆագիայի ֆենոմենը՝ արցունքների օգտագործումը որպես սնունդ, ուտելիք, գրավիչ է թիթեռների տարատեսակ տիպերի համար, որոնք օգտվում են ոչ միայն կոկորդիլոսային, այլ նաև այլ կաթնասունային արցունքներից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: