«Կապ չունի, որ ինձ շատերը անտեսում են, շատերն էլ տեսում, բայց անտեսում․․․»

Արփինե Բեկջանյանը տարեդարձն է նշել նախօրեին։ Նա ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, իսկ որպես ամփոփիչ խոսք՝ հանդես է եկել հետևյալ գրառմամբ. «Հարազատներս անչափ շնnրհակալ եմ բոլոր շնnրհավորանքների ու մաղթանքների համար։

Շնորհակալ եմ և՛ շնորհավորողներին և՛ չշնորհավորողներին։ Կապ չունի, որ ինձ շատերը անտեսում են, շատերն էլ տեսում, բայց անտեսում, շատերն ել իրոք տեսում, մեկ է բոլորիդ էլ սիրում եմ և ուշադիր եմ հնարավորություններիս չափով։ Համբույրներ ու բարևներ բոլորիդ։ Ձեր Արփինե Բեկջանյան»։

Նշենք, որ վերջին տարիներին Արփինեն բնակություն է հաստատել ամերիկյան միջավայրում։ Նա երբեմն պատմում է այն դժվարությունների մասին, որոնց առնչվում է Ամերիկայում։ Ամեն անգամ, սակայն, շեշտում է, որ Ամերիկայում է իր երեխաների ապագայի համար և չի զղջում, որ այդպիսի որոշում է կայացրել՝ հեռանալով հայրենիքից։

Նշենք, որ Արփինեն հաճախ է խոսում իր՝ ըստ պատշաճի չգնահատված զգալու մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: