Ընտանիքի, ապա նաև բալիկների ծնունդից հետո հաճախ կյանքն այնպիսի արագ ինտենսիվությամբ է առաջ ընթանում, որ չենք էլ հասկանում, թե ինչպես են բալիկները մեծանում և կյանքի տարբեր փուլեր թևակոխում։

Լիլուի մոտ նույնպես այդպես է եղել։ Այս տարի նա իր առաջնեկին՝ տղային, առաջին անգամ դպրոց է ուղարկել։ Այդ փաստը որքան հուզիչ, նույնքան էլ անհավատալի է երգչուհու համար, քանի որ նրա համար զարմանալի է տղայի այսօրինակ արագ մեծանալը։

Լիլուն տղային դպրոց է ճանապարհել ամուսնու և իր մայրիկի հետ։ Նա դպրոցից լուսանկարներ է տեղադրել՝ ցելով հուզիչ գրառում։ Գրառումից պարզվում է, որ Լիլուի տղան արդեն երկրորդ շաբան է, ինչ դպրոց է հաճախում։

Այդ մասին Լիլուն մասնավորապես գրել է հետևյալը․ «Կանաչ ճանապարհ դեպի դպրոց տղաս։ Արդեն 2 շաբաթ է Ռոբերտը դպրոց է գնում։ էս երբ դարձար դպրոցական»։ Երգչուհու հետևորդները շնորհավորել են տղային ու ընտանիքին։