«Ծնվեց աղջիկս․․․» Ջանիբեկյանների ընտանիքում համալրում է եղել․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ Ջանիբեկյան ընտանիքում նոր համալրում է եղել։ Դեռ ամիսներ առաջ հայտնի Ջանիբեկյաններից մեկը՝ Գուրգենը, հայտնեց այն մասին, որ ընտանիք է կազմել Անուշ Բադալյանի հետ։ Անուշը մասնագիտությամբ հասարակայնության հետ կապերի մասնագետ է։

Ահա նախօրեին Անուշն ու Գուրգենն իրենց հարթակումներում երջանկությամբ տեղեկացրեցին այն մասին, որ լույս աշխարհ է եկել նրան առաջնեկը, որը, ինչպես հասկանալի է դառնում Գուրգենի հրապարակումից, աղջիկ է։

Գուրգենն իր հարթակում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է մտերիմների հետ նշում առիթը, իսկ լուսանկարին կից գրել է․

«Ծնվեց աղջիկս․․․»։ Գուրգենին և Անուշին շատերն են շնորհավորել առաջնեկի լույս աշխարհ գալու ուրախալի ու երջանկաբեր առիթով։

Անուշն էլ իր հերթին հայտնել է, որ իրենց առաջնեկ աղջկան որոշել են Էվա անվանել։ Էվան լույս աշխարհ է եկել 3 կգ 650 գ քաշով։ «Էվա Գուրգենի Ջանիբեկյան 3650 գրամ կշռող մեր ՍԵՐ բարի գալուստ»,- գրել է Անուշը։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.8 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: