Ծնունդդ շնորհավոր, իմ ամենանուրբ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Արտակ Հովհաննիսյանը, որ վերջին երկու տարում մղձավանջային օրեր է ունենում, կարողանում է իրեն տիրապետել ինչ-որ տեղ նաև դստեր շնորհիվ, քանի որ գիտակցում է, թե իր ամրությունը որքան կարևոր է սիրելի եղբորը կորցրած փոքրիկ աղջնակի համար։

Արտա Հովհաննիսյանը մեկ անգամ չէ, որ պատմել է, որ աղջիկը նույնպես բավականին ծանր է հաղթահարում եղբոր բացակայությունը՝ չկարողանալով հաշտվել այդ մտքի հետ։ Այսօր չքնաղ աղջնակի տարեդարձն է։

Այդ առիթով ահյրը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր իմ ամենանուրբ, ամենալուսավոր, ամենաբարի, ամենաուշադիր և ամենաուժեղ աղջիկ: Թող այսուհետ կյանքիդ բոլոր օրերը լինեն լուսավոր և խինդով լի։

Ու քանի ես կամ՝ դու միշտ կլինես պաշտպանված ու ապահով, իսկ եղբայրդ երկնքից ամեն բան տեսնում է և միշտ քեզ հետ է : Հ. Գ. Պինդ գրկեք ձեր երեխաներին»։ Արտակ Հովհաննիսյանը նաև ընտանեկան արխիվային լուսանկարներով պատրաստված տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: