Տիտանյան Նինան Բժշկական համալսարանում դեղագործի մասնագիտություն է ստացել, կարճ ժամանակահատված աշխատել է պոլիկլինիկայում, չնայած որ չի սիրել այդ մասնագիտությունը, քանի որ ծնողներն են նրան մղել դեպի բժշկություն։

Բժշկականում Նինան ՈւՀԱ-ում է ընդգրկվել, տարվել է հումորով, բայց նորից թողել է այդ հումորը։ Պոլիկլինիկայում աշխատելու ժամանակ մի պահ մոռացել է հումորն ու իր նախասիրությունները։

Բոլորովին պատահական նա մի տեսանյութ է տեսնում ու որոշում դրա իր տարբերակը նկարել։ Նա ապշել է արձագանքներից։ Հետո սկսել է տարբեր իրողությունների մասին պատմող ինքնատիպ տեսանյութեր պատրաստել, որոնք մարդիկ հավանել են։

Նինան արձագանքներից հետո ոգևորվել ու թողել է դեղագործությունը՝ նվիրվելով տիկտոկյան գործունեությանը։ Հետո նկարահանվելու առաջարկ է ստացել «Բլբուլյանները» սերիալում։ Նինայի ծնողները չեն ողջունել Նինայի արտիստական քայլերը։

Սերիալում նկարահանվելու փաստին Ամերիկայից արձագանքել է հայրը՝ ասելով, որ իր վրա խոսեցին, բայց նա իր արածն արել է։ Նինայի պատմության մանրամասները՝ կցված նյութում։