Հանրահայտ պրոդյուսերներից մեկը՝ Ջավահիր Եղիկյանը տարիներ շարունակ իր թիմի հետ իրականացնում է «Ես կամ» հանրահայտ ծրագիրը, որի շրջանակներում ժպիտ ու բերկրանք է պարգևում բազմաթիվ հայ մանուկների, որոնք գտնվում են ծանր վիճակում։

Այս ճանապարհին Ջավահիրին մեծապես աջակցում է հանրահայտ գործիչ Ռոզա Ծառուկյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է բարեգարծական նախագծեր իրականացնելով։ Նա հաճախ է ուրախություն պարգևում նյութապես անապահով անձանցն ու նրանց ընտանիքներին։

Ջավահիրը օրերս լուսանկարներ էր տեղադրել իր հարթակում՝ ցույց տալով, որ ծաղիկներ է ընտրում։ Նա այդ լուսանկարներին այսպիսի մեկնաբանություն է կցել․ «Ծաղիկներ եմ ընտրում ամենահետաքրքիր, ամենանաուժեղ եւ ամենաբարի կնոջ համար․․․ ի՞նչ եք կարծում, ո՞վ է նա»։

Ջավահիր հաջորդ օրվա գրառումից պարզ է դառնում, որ նա այդպիդի ջերմ բնորոշումներով նկարագրում է հենց Ռոզա Ծառուկյանին, որին էլ նվիրել է «Ես կամ» հեռուստանախագծի հերթական եթերը։

«ԵՍ ԿԱՄ-ի այս եթերն առանձնանում է, քանի որ նվիրված է մեր օրերի կնոջ և մոր լավագույն կերպար հանդիսացող տիկին Ռոզա Ծառուկյանին»,- գրել է Ջավահիր Եղիկյանը։