Թաթուլ Ասլիյանը, տեղադրելով իր ու Արփի Դավոյանի լուսանկարը, գրում է․ «Խոստովանություն Արփիին։ Այո, Արփի Դավոյան ջան, խոստովանում եմ, որ սկզբnւմ քեզ չէի սիրում, անգամ անnւնդ չէի ուզում լսել։ Նույնիսկ հակա֊ Դավոյան, խոսացել եմ։

Բայց հիմա շփվելով և աշխատելով՝ խոստnվանում եմ, որ դու յnւրահատուկ մարդ ես, անզուգական հայուհի, իր ազգի նվիրյալ կին քաղաքական գործիչ։

Այսօր իմ համար բացահայտում է քո օրինապահ տեսակը, հիշում եմ` երեք օր առաջ, երբ ճանապարհային երթևեկության խախտում էիր արել, տուգանվել 20000 ՀՀ դրամով, շատ էիր ազդվել, բայց ոչ թե ակտի, այլ պատահաբար կանոնը խախտելու համար։

Բացահայտում է ինձ համար քո պես ազնիվ հայուհին, օրինակելի ու օրինապաշտ պաշտոնյան,որն այսօր մեր ձեռքբերումն է, գալիք հզոր ապագայի ուղենիշը։

Սիրում եմ քո մարդ տեսակը, դու օրինակ ես շատ շատերի համար։ Սիրում եմ քո խիզախ տեսակը, ամուր կամքն ու պատրաստակամությունը»։