«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ընդունելության մրցույթի 2 փուլի արդյունքներով թափուր է մնացել 23 անվճար տեղ, իսկ․․․»

Հասմիկ Այվազյանը գրում է․ «Ըստ 2022֊2023 թթ ուստարվա ընդունելության արդյունքների՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ընդունելության մրցույթի 2 փուլի արդյունքներով թափուր է մնացել 23 անվճար տեղ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ոչ միայն թափուր տեղ չունենք, այլ 10 ուսանող ավել ենք ընդունել հավասար միավորների պատճառով: Մանկավարժականում թափուր է մնացել 1118 վճարովի տեղ: Ընդհանուր առմամբ ՀՊՄՀ-ում թափուր է մնացել անվճար և վճարովի տեղերի մոտ 70 տոկոսը:

ՀՊՄՀ-ն 0 դիմորդ է ունեցել 9 մասնագիտություններով, ընդամենը 1 դիմորդ 5 մասնագիտությամբ: Բրուսովի անվան Պետական Համալսարանն ունեցել է մոտ 1000 դիմորդ, Մանկավարժականը` 492։

Հ.Գ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սիրելի գործընկերներ, մեր պայքարը ձեր դեմ չէ, այլ ի գիտություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, որը փորձում էր համոզել, թե «բարեփոխումները» կատարվում են ռեյտինգավորման սկզբունքով:

Ստացվում է, որ սկզբունքը` զարգացող և ծաղկող բուհը քանդել, լուծարել, և դատարկվող ու հետընթաց ապրող բուհին միացնե՞լն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: