Առնո Բաբաջանյանը եղել և մնում է ողջ հայության հպարտությունը: Նա աշխարհին հայ մշակույթը փայլուն ներկայացնող այցեքարտ է կես դարից ավելի: Կոմպոզիտորը ծնունդով Երևանից է: Նա իր առաջին ստեղծագործությունը գրել է ինը տարեկան հասակում:

Առնո Բաբաջանյանը երաժշտական կրթություն է ստացել Ռուսաստանում՝ նախ Գնեսինների, ապա Չայկովսկու անվան երաժշտական կրթօրջախներում: Հետո երաժիշտը դասավանդել է Երևանի Կոնսերվատորիայում:

Առնո Բաբաջանյանի երաժշտական ոճի ձևավորման վրա մեծ է Ա. Խաչատրյանի և Ռախմանինովի երաժշտությունների թողած ազդեցությունը:

Ընդ որում, Ա. Բաբաջանյանի երաժշտական ուղու ընտրության հարցում ևս մեծ է եղել Ա. Խաչատրյանի ազդեցությունը:

Իր տղանդով Ա. Բաբաջանյանին չի զիջում նրա որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, ով ժամանակին ստացել է դերասանի և ռեժիսորի մասնագիտացում, հանդես է եկել ֆիլմերում դերասանի, իսկ երաժշտական անսամբլներում՝ մենակատարի կարգավիճակով:

Առնո Բաբաջանյանն իր բարձրաժեք մշակությաին ժառանգության համար արժանացել է բազում մրցանակների ու պարգևատրումների: