Լրանում է Արթուր Գրիգորյանի մահվան 40 օրը․ ահա թե ինչ հուզիչ գրառում է արել նրա մտերիմը

Լրանում է քառասուն օրը, ինչ Արթուր Գրիգորյանը անակնկալ հիվանդության պատճառով լքեց երկրային կյանքը՝ հավերժ մնալով իր մտերիմների հուշերում և մտքում։ Իրենց սիրելի մարդու, հոգատար ղեկավարի և տաղանդավոր երաժշտի մասին արվեստի ոլորտի ներկայացուցիչները չեն դադարում խոսել։

Նրա մասին նկարահանվել, հիմա էլ նկարահանվում և դեռ նկարահանվելու են հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, որոնք պատմում և արժևորում են երաժշտի անցած արժեքավոր ու բազմաբեղուն ճանապարհը։ Նա իր գործունեության ընթացքում հասցրեց նկատել և օգնել բազմաթիվ տաղանդավոր անձանց։

Արթուր Գրիգորյանի մտերիմներից մեկը՝ Անահիտ Շահբազյանը, տեղադրելով իր և կոմպազիտորի համատեղ լուսանկարներից երկուսը, կոմպոզիտորի քառասունօրյա բացակայության մասին գրել է հետևյալ հուզառատ խոսքերը․

«Հիմա երկնքից եք մեզ ժպտում, գալիս եք երազիս ու ամուր գրկում ինձ, համբուրում լիքը լիքը, նույնիսկ Ձեր օծանելիքի հոտն եմ զգում իմ իրական երազում։ Կարոտում եմ, Դուք անփոխարինելի եք իմ Գրիգորիչ։ Շնորհակալ եմ ամենի համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: