Քրիստինա Եղոյանի վերջին հրապարակումներից հայտնի է, որ լույս աշխարհ է եկել Քրիստինայի նորաստեղծ ընտանիքի երկրորդ բալիկը, որը նույնպես աղջնակ է։ Այսպիսով, Քրիստինեն երկու աղջիկ բալիկների մայրիկ է։

Մինչ այս մենք ականատես ենք եղել, թե նա ինչ մեծ քնքշությամբ է վերաբերվում իր առաջնեկին։ Արդեն իսկ հասկանալի է, որ նա նույն ինտենսիվությամբ հրապարակելու է նա երկրորդ դստեր հետ կապված հաճելի հանգամանքները։

Քրիստինան կրկնակի մայրանալուց անմիջապես հետո արդեն իսկ հասցրել է տեղեկացնել, որ իրենց երկրորդ դստերը որոշել են անվանակոչել Լյուսի։ Մինչ դստեր լույս աշխարհ գալը Քրիստինան իր հարթակում փոքրիկ հարցում էր կազմակերպել՝ հետևորդներին հնարավորություն տալով գուշակել, թե ինչ անուն են տալու իրենց փոքրիկին։

Այսօր արդեն Քրիստինան գրել է, որ երեխային Լյուսի են անվանակոչել։ Ընդ որում, բազմաթիվ անունների շարքում հետևորդներից ոմանք մեկնաբանություններում նշել էին, որ հնարավոր է՝ Քրիստինան բալիկին Լյուսի անվանի։