Լույս աշխարհ է եկել անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի քրոջ որդին, ում անվանել են քեռու անունով. մանրամասներ

Գյումրեից Ալեն Ստեփանյանը մեր անմահացած հերոսներից էր, ում զինծառայության շրջանը համընկավ արցախյան վերջին պшտերազմի հետ: Ալենը ժամկետային զինծառայող էր, ում ծառայությունն անցնում էր Հադրութի զորամասերից մեկում:

Ալենն անմահացել է հոկտեմբերի մեկին՝ անամոք ցավ ու ափսոսանք թողնելով հարազատների, նրան ճանաչողների սրտերում: Վերջերս Ստեփանյանների ընտանիքում վերածնունդ է եղել. լուսյ աշխարհ է եկել Ալենի քրոջ տղան՝ փոքրիկ Ալենը:

Զոհված հերոսի քույրը՝ Գայանեն, նշում է, որ նորածին Ալենը բավականին նման է քեռուն և ունի որոշ ընդհանրություններ քեռու հետ: Երեխան ծնվել է այն նույն ծննդատանը, ինչ որ հերոս քեռին, ունի նույն քաշն ու անուն-ազգանունը:

Գայանեին ուրախացնում է, որ նորածին տղայի արտաքին դիմագծերը շատ նման են հերոս Ալեն Ստեփանյանի դիմագծերին:

Նորածին Ալեն Ստեփանյանը ընտանիքի երկրորդ զավակն է: Մայրը երազում է միայն խաղաղության մասին, որ այլևս չկրկնվի այն արհшվիրքը, որ եղավ վերջերս՝ անջնջելի հետք թողնելով շատերի սրտերում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: