Վանոյան Լիանայի կյանքում վերջին օրերին հանգստի ու դադարի փուլ է սկսվել, որը պայմանավորված է նրա առողջական վիճակով։ Լիանան օրեր առաջ խոսել էր այն մասին, որ վիրահատվել է՝ տեղեկացնելով, որ իր պասիվությունը կապված է հետվիրահատական շրջանի հետ։

Լիանան իր հետվիրահատական օրերի ընթացքում հետևորդներին տեղեկացնում է իր առողջական վիճակում եղած դինամիկայի մասին, ինչպես նաև տրամադրության փոփոխությունների մասին։ Հետևելով Լիանայի հրապարակումներին, իմանում ենք, որ Լիանան այնքան էլ հեշտ չի հաղթահարում հետվիրահատական փուլերը։

Նա ունենում է դժվար ու ցավերով լի գիշերներ, որոնք լացով ու լարվածությամբ են անցնում։ Ամեն դեպքում Լիանան համառորեն պայքարում է։ Նա էլի վատ է զգացել իրեն։ Հետվիրահատական վերականգնողական օրերի դժվարությունները Լիանային առիթ են տվել, որ խորհուրդ տալ հետևորդներին։

Նա խորհուրդ է տալիս ժամանակին զբաղվել առողջական նոր ի հայտ եկած խնդիրներով, քանի որ հետո ուշ ու բարդ է լինում։ Մանրամասները՝ կից։