Լիանա Վանոյանը տեղեկացրել է, որ վերջապես հնարավորություն ունի ներկայանալու ամերիկահայ հանդիսատեսի համար։ Ամերիկայում Լիանան առաջին հերթին հարցազրույց է տվել Մհեր Բաղդասարյանի հաղորդման համար։

Լիանան չի թաքցնում, որ ունի որոշակի կախվածություն ու պատասխանատվություն իր հանդիսատեսից։ Նա իր տխրության պահերին առաջին հերթին մտածում է, թե ինչ կանի իր հավատարիմ հանդիսատեսը, եթե նա տխրության պատճառով իր տեսանյութերը չնկարահանի։

Լիանայի համար կարևոր է իր հանդիսատեսի տրամադրությունը։ Նա հումորին դիմում է նաև ինքնապաշտպանական տեսանկյունից։ Լիանան չորս քույր ունի։ Նա տան կրտսերն է և վայելել է բոլորի սերը։ Այս ամենով հանդերձ՝ Լիանան մենակյաց է եղել։

Նա տասնվեց տարեկանից մենակ է ապրում, քանզի մենակ առավել խաղաղ է։ Լիանա վառ օրինակ է անհատի, որն առանց կողմնակի օժանդակության ու տեխնիկական միջոցների դարձել է օրինակելի չափանիշ։ Լիանայի մասին առավել մանրամասն՝ կցված տեսանյութում։