Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը ցույց են տվել իրենց դստերը. ինչպես են անվանել երեխային․ տեսանյութ

Դեռ հոկտեմբեր ամսին մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ հանրահայտ ու տաղանդաշատ շախմատիստ Լևոն Արոնյանը առաջին անգամ հայրիկ է դարձել։ Լևոնը, որ տիկնոջ՝ Անիտայի հետ, Ամերիկայում է գտնվում, սակավ է հանդես գալիս իր սոցիալական էջերում։

Նրա պասիվությունը հատկապես նկատելի է վերջին շրջանում։ Լևոնի հայրիկ դառնալուց հետո Անիտան առաջին անգամ հրապարակում է արել, որտեղ երևում է ընտանիքն իր ամբողջական կազմով։ Նրանք իրենց փոքրիկ բալիկի հետ են։

Անիատն հրապարակմամբ տեղեկացրել է, որ ամուսնու ու բալիկի հետ ներկա է եղել ամերիկացի ջազ երգչուհի Սթեյսի Կենտոյի ու նրա ամուսնու՝ Թոմի Լինսոնի համերգին։ Անիտան գրել է, որ դա դստեր առաջին ջազ համերգի մասնակցությունն է։

Նա նաև տեղեկացրել է, որ աղջնակին Զաբել հետաքրքիր անունն են տվել։ Համերգից հետո Անիտան իր դստրիկի ու Լևոնի հետ մոտեցել է Սթեյսիին ու Թոմին, զրուցել նրանց հետ։ Այդ դրվագը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: