Լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Իր երաժշտական գործունեությամբ հայկական մշակույթն ու երաժշտությունը հանրահռչակած կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տարեդարձն է։ Նա Հայաստանի ականավոր դեմքերից ու հպարտություններից է։

Առնո Բաբաջանյանի ծնողները ծնունդով Իգդիրից են եղել, սակայն նրանց տղան Երևանում է լույս աշխարհ եկել։ Առնոյի մայրիկը ռուսերենի ուսուցչուհի է եղել, իսկ հայրը մասնացել է Հայրենական ու Սարդարապատի մարտերին։

Առնոյի տղան՝ Արայիկը, հիշում է, որ հայրը բազմաթիվ առիթներ է ունեցել արտերկորւմ հաստատվելու և գործելու, սակայն նա հրաժարվել է, քանի որ շատ է սիրել հայրենիքը, այնտեղ ապրող ընկերներին։

Առողջաիկան խնդրի պատճառով Առնոն այդպես էլ իր երազած դաշնակահարը չդարձավ, բայց դարձավ բազմաթիվ հիասքանչ մեղեդիների հեղինակ կոմպոզիտոր, որի երգերը մինչ օրս էլ լսվում ու սիրվում են։

Արայիկ Բաբաջանյանը ևս հոր գծով գնաց՝ դառնալով երգիչ ու երաժիշտ։ Նա տարիներ առաջ հանդես եկավ նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: