Լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Լեգենդար արտիստուհիներից Վարդուհի Վարդերեսյանը լույս աշխարհ է եկել Ռումինիայի Բուժարեստ մայրաքաղաքում։ Նա տասնութ տարեկան է եղել, երբ Հայաստան է մշտապես փոխադրվել։ Միառժամանակ ապրել է Գյումրիում, որն այն ժամանակ Լենինական էր անվանվում։

Տեղում թատերական կրթություն ստանալով՝ Վարդուհին շուտով բեմ բարձրանալու հնարավորություն է ունենում։ Նա բեմում փայլում է իր արտիստական վարպետությամբ՝ ստանալով նորանոր դերեր։

Շուտով Վարդուհուն հեռուստաներկայացումներում հանդես գալու առաջարկ են անում։ Այս հարցում նա ևս փայլում է։ Վարդուհին ընտանիք է կազմել Գևորգ Աբաջյանի հետ, որը նույնպես թատերական ոլորտից էր․ նա ոչ միայն արտիստ էր, այլ նաև թատերագետ։

Սիրված արտիստների ընտանիքում երկու տղաներ են լույս աշխարհ գալիս։ Տղաներից ավագը՝ Վահրամը, ընտրում է դիվանագիտության ուղին՝ դառնալով ոլորտի լավ մասնագետներից մեկը, իսկ կրտսերը՝ Սուրենը, երաժշտության ուղին է ընտրում՝ դառնալով լավ դաշնակահար։

Արտիստուհին ութսունյոթ տարեկան էր, երբ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: