Իսկ դուք ի՞նչ երգեր եք լսում ճանապարհ գնալիս․ ահա թե ինչ ուշագրավ տեսանյութ է հրապարակել Մոնիկա Նազարյանը

Սիրված ժողովրդական երգչուհիներից Մոնիկա Նազարյանը գիտի, թե օրվա որ պահն ինչպես երգի միջոցով տոն ու գեղեցիկ դարձնել։ Մոնիկան այս անգամ մեքենայից է տեսանյութ հրապարակել։ Երգչուհին ճանապարհ է գնում՝ լցնելով ճանապարհի տարածությունը երգով։

Մոնիկան իր բնույթին համապատասխան նորից դիմել է ժողովրդական երգարվեստի գոհարներին՝ կատարելով «Խոսիր իմ սազ» ստեղծագործությունը։ Նա վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ միշտ հավատարիմ է մնալու ժողովրդական երգարվեստին։

Մոնիկան հավելել է, որ իր համար ժողովրդական երգարվեստի ակունքներից հեռանալը կնշանակի դավաճանություն, ինչին ինքը չի գնա։ Մոնիկային առանձնահատուկ հաճույք է պատճառում այն փաստը, որ իր աղջիկը սիրում է նույնիսկ այդ տարիքում լսել իր երաժշտական կատարումները։

Մոնիկայի տեղադրած տեսանյութը մեքենայի միջից, որտեղ երևում է, թե երգչուհին ինչպես է կատարում «Խոսիր իմ սազ» ժողովրդական աշուղական ստեղծագործությունը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: