Ինչպիսի՞ն է Վարդուհի Վարդանյանի նորածին թոռնիկը․ մանրամասներ

Դեռ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել շատերի համար սիրելի երգչուհի Վարդուհի Վարդանյանի թոռնիկը։ Վարդուհու խիստ վաղաժամ վախճանից հետո նրա մանկահասակ տղան՝ Ռուբենը, տարիներ շարունակ գտնվել է Վարդուհու ընկերների, մտերիմների ջերմ ուշադրության կենտրոնում։

Ռուբենի ամուսնությունը և հետո նաև ընտանիքը մեծ իրադարձություն էր Վարդուհու ընկերների համար։ Նրանք Ռուբենի համար ամուսնության օրն իսկական հեքիաթային տոնի վերածեցին։ Ռուբենն էլ իր հերթին սիրով ու հոգածությամբ է շրջապատում իր կնոջը։

Այդ մասին են վկայում համացանցում հաճախ հայտնվող նրանց լուսանկարները։ Ռուբենը, ինչպես հայտնի է, կյանքը կապել է Ղազարյան Մերիի հետ, որը մասնագիտությամբ դիզայներ է։ Մերին Ռուբենին բալիկ է պարգևել, ում ի պատիվ Ռուբենի սիրելի մայրիկի՝ Վարդուհի են անվանակոչել։

Վարդուհին լույս աշխարհ է եկել 50 սանտիմետր հասակով և 31700 գրամ քաշով։ Նա առավոտյան է լույս աշխարհ եկել։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: