«Ինչպես սիրտս մտար». Մարինկա Խաչատրյանը և Դավիթ Աֆրիկյանը միասին են

Երիտասարդ արտիստներ Դավիթ Աֆրիկյանն ու Մարինկա Խաչատրյանը ինքնատիպ կերպարներ են, որոնք իրենց արտիստական ուղին անցնում են յուրովի։ Երկուսն էլ, լինելով գեղեցկատես ու հմայիչ երիտասարդներ, համարվում են ամենացանկալի փեսացուներից և հարսնացուներից։

Դավիթ Աֆրիկյանն իր անձնական հարցերի մասին հանրային որևէ հրապարակում չի արել, երբևէ այդ թեմայի շուրջ չի ակտիվացել։ Մարինկան երբեմն ակնարկային հրապարակումներ արել է տարբեր առիթներով, սակայն լիարժեք անկեղծություն այս հարցի շուրջ նա ևս թույլ չի տվել։

Ահա Մարինկան իր հարթակում լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա Դավիթի հետ է։ Լուսանկարները բավականին ռոմանտիկ են, իսկ Մարինկայի թողած մեկնաբանությունը ցրում է զույգի միասին լինելու մասին առաջ եկած կասկածները։

Մարինկան իր ու Դավիթի համատեղ կադրերին կից գրել է այսպես․ «Ինչպես սիրտս մտար, ինչպես քո սիրտը մտա»։ Այս մեկնաբանությունը Մարինկայի և Դավիթի երկրպագուների շրջանում մեծ ոգևորություն և իրարանցում է առաջ բերել, ինչի մասին վկայում են նրանց կողմից դերասանների համատեղ կադրերի վերահրապարակումները։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: