Ինչպես ամուսնանալ միլիոնատերերի հետ․ խորհուրդներ է տալիս Նատալյա Ռոտենբերգը

Նատալյա Ռոտենբերգի կերպարը մեր միջավայրում շատ հակասական է ընդունվում։ Ինքը՝ Նատալյան, լիարժեք հասկանում է իր հանդեպ առկա անվստահությունը որպես քաղաքականությամբ խիստ հետաքրքրվող մարդ, քանի որ ինքը կին է ու օտարերկրացի։ Իրեն օտարերկրացի համարելը Նատալյայի համար վիրավորական է։

Նատալյան Երևանում ստեղծել է իր գլխարկների խանութը, սակայն խոստովանում է, որ Հայաստանում դա այնքան էլ աշխատող բիզնես չէ, քանզի հայկական մշակույթում կանայք այնքան էլ հաճախ չեն կրում ոճային գլխարկներ։

Նատալյայի ընտրությունն է տարբերվել հանրայինից նույնիսկ այն իրավիճակում, երբ դա կարող է քննադատություններ առաջ բերել։ Իր կյանքում աշխարհի տարբեր քաղաքներում ապրելով՝ Նատալյան որոշակի փորձառություն ու տեղեկություններ է հավաքել ճիշտ ապրելու համար։

Նա ուզում է իր այդ փորձով կիսվել հայերի հետ, այդ փորձը ծառայեցնել հայերի կյանքն ավելի գունագեղ ու գեղեցիկ դարձնելու համար։ Նատալյան իրեն աշխարհի մարդ է համարում։ Նա նույն կարծիքն ունի իր ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: