Շատերի նման, Հասմիկ Կարապետյանի մոտ նույնպես տարիների ընթացքում Ամանորը նշելու եղանակն ու տրամադրվածությունը տարբեր է։

Նա տարիների ընթացքում եկել է այն համոզման, որ Ամանորի գիշերը կարելի է հարազատների հետ հավաքվել, լիաթոք նշել, հետո շարունակել հաջորդ օրերի գործերով զբաղվել։

Հասմիկը խոստովանում է, որ երբ իր բալիկները լույս աշխարհ են եկել, նա որոշ փոփոխություններ է մտցրել ամանորյա զարդարանքների մեջ։ Նա փոքրիկ տոնածառ է զարդարում, որն էլ դաշնամուրի վրա է դնում՝ երեխաներին ձեռքից անհասանել պահելով։

Ամեն տարվա պես, այս տարվա գիշերը Անահիտը նույնպես իր ծնողների և քույրիկի հետ է նշել՝ ամուսնու ու երեխաների հետ հյուրընկալելով նրանց տանը։

Ինչպես պարզվում է Հասմիկի խոսքերից, նրա զավակները շատ են սիրում մայրիկի ծնողների և քույրիկի հետ ժամանակ անցկացնել։

Հասմիկը ժուժկալ է ամանորյա գնումների հարցում։ Նա չի ընդունում մեծ ծախսերով սեղան պատրաստելու, իսկ հետո սննդի մի մասը աղբամանը նետելու սովորությունը։