Ռ․ Էրդողանը պարբերաբար աչքի է ընկնում իր բնավորության տարբեր շերտերի բացահայտմամբ։ Նա, մեղմ ասած, այնքան էլ նրբանկատ ու հավասարակշռված չի դրսևորում իրեն հանրային վայրերում։

Վերջերս Թուրքիայում կարևոր հաստատության բացման ժամանակ, որին երեխաների ուղեկցությամբ ներկա է եղել նաև երկրի ղեկավարը։ Ռ․ Թայիբ Էրդողանը բավականին նյարդային ու նույնիսկ ագրեսիվ է իրեն դրսևորել, ինչն էլ նկատվել է ու ֆիքսվել տեսախցիկների կողմից։

Համացանցում հասանելի մի տեսանյութում երևում է, թե ինչպես է Էրդողանը ձեռքով մի քանի անգամ կոխտորեն սեղմում երեխայի գլխին, ապա նաև քաշքշում է ուսը։

Արարողության վերջում, երբ նրանք ի վերջո համատեղ ջանքերով կտրում են տոնական ժապավենը, Էրդողանը ձեռքով անհատապես ողջունում է բոլոր ներկա երեխաներին՝ այդպիսով նաև հրաժեշտ տալով նրանց։

Էրդողանի մասնակցությամբ այս ուշագրավ կադրերը, որոնք տեղ են գտել իրանական լրատվական դաշտում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։