Ինչպե՞ս երգեց Մալենան Եվրոտեսիլյան բեմի վրա և ի՞նչ արձագանքի արժանացավ․ ուշագրավ

Արդեն ավելի քան երկու ժամ է, ինչ մեկնարկել է Մանկական եվրոտեսիլի այս տարվա թողարկումը, որն ուղիղ եթերով է մատուցվում։ Քանի որ բոլոր ելույթ ունեցողները կենդանի կատարմամբ են հանդես գալիս, ուստի մեծ է բոլորի հուզմունքը։

Շատ մասնակիցներ կենդանի կատարման ժամանակ հուզմունքից սխալ ու ոչ մաքուր նոտաներ են հնչեցնում, ինչը միանգամից լսելի է հատկապես երաժիշտ ունկնդիրների համար։ Ինչպես և քվերակությամբ որոշվել է, իններորդ կատարողը հայազգի գեղեցկուհի Մալենան է եղել։

Հուրախություն բոլորիս՝ Մալենան շատ լավ հանդես եկավ։ Նա ոչ միայն հրաշալի ու մաքուր հնչեցրեց երգը սկզբից մինչև վերջ, այլև փայլեց իր արտիստական տաղանդով։ Նա բոլորովին չէր կաշկանդվում բեմի վրա։

Հիշեցնենք, որ Մալենայի պապիկը և քեռին պրոֆեսիոնալ երաժիշտներ են, իսկ մայրը՝ Աննան, որ հայտնի է որպես դերասանուհի, մինչ դերասանությամբ զբաղվելը սովորել է Կոնսերվատորիայում, սակայն երաժշտական ուսումնառությունը ամուսնանալու պատճառով կիսատ է մնացել։

Մալենայի գեղեցիկ ելույթը, որ արդեն հասցրել է լայն դրական արձագանքի արժանանալ, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: