Սեդան, ով այժմ հայտնի է որպես հայկական հերոս Մոնթեի սիրելի կին, ժամանակին շատ ակտիվ ու եռանդուն աղջիկ է եղել, ով իր իմացությամբ ու վերլուծական մտքով գրավել է Մոնթեին։

Սեդան լիբանանահայ է։ Սեդայի քույրիկի ընտանիքի մի անգամ հյուրընկալել է մի ամերիկահայ երիտասարդ, ով տարօրինակ անուն է ունեցել։

Մոնթե անունը դրել են ծնողները։ Նրանք «մաունթայն» անունն են տվել տղային, որ անգլերենով նշանակում է «լեռ»։

Հարազատները Մոնթե են անվանել։ Մոնթեն քսանմեկ տարեկան էր, երբ այցելել է Լիբանան ու հյուրընկալել Սեդայի քույրիկի ընտանիքին։

Սեդան այդ ժամանակ դեռ տասնհինգ տարեկան է եղել։ Նա հաճախ է այցելել քույրիկին, ակտիվորեն խոսել այս կամ այն հարցի մասին՝ արտահայտելով իր կարծիքը, փոքր տարիքի համեմատ բավականին խորը տեսակետը։

Մոնթեն մի անգամ հարցրել է, թե աղջնակն արդյոք քանի՞ տարեկան է, որ այդպես կարծիք է կարողանում արտահայտել։

Սեդայի քույրերը նկատել են Մոնթեի հետաքրքրությունը Սեդայի նկատմամբ, իսկ Սեդան դա մեկնաբանել է իր ուսյալ լինելով։ Հետագայում Մոնթեն ասել է, որ դրանից բացի ավելի ծանրակշիռ պատճառ կար։