Միլայի բնավորությանը և նրա հետ կապված զվարճալի բազմաթիվ դեպքերին շատերն են ծանոթ նրա մասնակցությամբ տեղադրված տարատեսակ կադրերում ու տեսանյութերում։

Հերթական տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկ Միլան կանգնած իր մանկական մահճակալի վրա բողոքում։ Միլայի բողոքի հիմնական հասցեատերը մայրիկն է։

Նա կրկնում է մայրիկի բոլոր հրահանգներն ու արգելանքները՝ դժգոհելով, որ իրեն շատ բան են արգելում հրահանգում են չանել այս կամ այնինչ բանը։

Միլայի թոթով լեզվի արտաբերած անհասկանալի արտահայտությունները մայրը իրեն բնորոշ ընկալմամբ վերծանել և կցել է ընթացիկ կադրերին։

Միլայի խոսքին զուգահեռ հայտնվող արտահայտություններից հասկանալի է դանում, որ մայրն ասել է, թե գործի է գնում՝ իրեն հորդորելով, որ նորմալ պառկի։ Ապա մայրը նրան հանդիմանել է, որ Միլան նորմալ պառկել չի կարող։

Միլայի բողոքների շարքը ներկայացնող զվարճալի տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։