Խորամանկ աչքերով այս հմայիչ երիտասարդն ընդամենը մի անգամ է պտտել կին կինոդիտողների գլուխները։ Բայց ահա հասուն տարիքում նրան դժվար է հիշել, որովհետև այլևս ֆիլմերում հանդես չի եկել։ Միայն նրա հայրն էր երազում Օլիվյեի դերասանական փայլուն կարիերայի մասին, ինքը՝ դե Ֆյունես կրտսերը, բոլորովին այլ նպատակ էր դրել իր առջև։

Օլիվյե դե Ֆյունեսը չէր կրկնում իր հոր կերպարը, չէր ընդօրինակում նրան, և դա, թերևս, նրա հմայքի գաղտնիքներից մեկն էր, քանի որ ապշեցնում էր երկու դե Ֆյունեսի արտաքին նմանությունը, ինչպես նաև այն, որ երկուսն էլ իսկապես «սիրված էին տեսախցիկի կողմից»:

Ինքը՝ Լուի դե Ֆյունեսը, պնդում էր, որ կրտսեր որդին իր հետ նկարահանվի ֆիլմերում՝ նկատելով նրա մեջ աշխատելու և արդյունքի հասնելու տաղանդն ու կարողությունը։ Սակայն ֆրանսիացի մեծ կատակերգուի որդին երազում էր ավտոարշավորդի կարիերայի մասին։

Հետագայում թե՛ Ֆյունես կրտսերը, թե՛ նրա զավակները այդպես էլ չշարունակեցին Ֆյունես ավագի դերասանական մասնագիտական գիծը։