Շուշան Ղազարյանը տարիներ առաջ ընտանիք կազմեց իր ոլորտի ներկայացուցիչներից մեկի՝ Վահագն Գալստյանի հետ։ Նրանք երկու զավակներ լույս աշխարհ բերեցին։

Ընտանեկան կյանքը բավականին ներդաշնակ հունով էր ընթանում, սակայն հընթացս ի հայտ եկան հանգամանքներ, որոնք խախտեցին ներդաշնակությունը։

Ամուսինները տարաձայնություններ ունեցան, որից հետո երկուսն էլ առանձնապես այդ մասին հանրային հարթակներում չեն խոսում՝ գերադասելով անձնական թողնել անձնական։

Շուշան Ղազարյանը, վերջին հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային, դարձյալ չի բացել փակագծեր, սակայն նշել է, որ իր ու Վահագնի միևս չկա որևէ թշնամություն կամ լարվածություն։

Շուշանը խոսել է նաև սերիալներում չնկարահանվելու իր սկզբունքի մասին։ Նա համարում է, որ դա իր տեղը չէ, սակայն ամենևին էլ դեմ չէ, երբ մայրը՝ Արև Սանթրոսյանն է հանդես գալիս սերիալներում։

Շուշան վերջին հարցազրույցը, որտեղ արտիստուհին հետաքրքիր մանրամասների մասին է խոսում, կարող եք դիտել կցված նյութում։