Լևոն Արոնյանը, ինչպես հայտնի է, առաջին կնոջ ցավալի ու ողբերգական մահվանից հետո գտավ իր սրտի ընկերոջը՝ Անիտային, որի հետ նախ ընկերական հարաբերություններ ուներ, իսկ հետո ավելի ջերմ ու մտերմիկ։

Լևոնի և Անիտայի միասնությունն այնքան էլ միանշանակ չընդունվեց հասկանալի հանգամանքների պատճառով, սակայն երիտասարդները շարունակեցին շփվել իրար հետ։ Նրանք առանց հատուկ արարողությունների միասին էին ապրում։

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ երիտասարդ զույգի մոտ բալիկ է լույս աշխարհ եկել, որին որոշել են Զաբել անվանակոչել։ Զաբելն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ծնողներին երջանկություն է պարգևում։

Զաբելի մասին ու Զաբելի մասնակցությամբ հրապարակումների Անիտայի հարթակում վերջերս շատ ավելի հաճախ կարելի է նկատել։ Անիտայի համար Զաբելը նոր երջանկության աղբյուր է դարձել։ Անիտայի մշտական ուղեկցուհին է Զաբելը։

Անիտան Զաբելի հետ նոր լուսանկար է տեղադրել՝ գրելով այսպես․ «Իմ նոր սերը»։