Իմ Նարէ․․․ Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր տան շքեղ ձևավորումը՝ դստեր դուրսգրման օրը

Հանրաճանաչ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ինչպես ավելի վաղ առիթ ունեցել էին անդրադառնալու, մայրիկ է դարձել։ Հասմիկը դստրիկ է լույս աշխարհ բերել։ Նա երջանիկ է նորաթուխ մայրիկի կարգավիճակում։ Բալիկին, ինչպես մայրիկն է ասում, Նարէ են անվանակոչել։

Հասմիկի համար անվան ընտրության սկզբունքը տարբերվող ու յուրահատուկ անուն ընտրելն է եղել։ Նա գտնում է, որ դստրիկի համար այդ անունը լավագույնն է։

Հասմիկն ու Նարէն արդեն տանն են։ Նրանց դեռ հիվանդանոցի մուտքի մոտ դիմավորել են հարազատները։ Հասմիկը ցույց է տվել, թե ինչ շքեղ զարդարմամբ են իրենց տանը սպասել։

Ցույց է տվել նաև թեմատիկ տորթը, որտեղ կան Նարէի ծննդյան բոլոր տվյալները։ Արտիստուհին խոստովանել է, որ իրեն շատ յուրահատուկ է զգում, ներքուստ շատ հույզեր է ունենում։

Հասմիկի և փոքրիկ Նարէի մասնակցությամբ հուզիչ և գեղեցիկ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: