Իմ մտահոգ Վիկտորիան․ Հովհաննես Ազոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է դուստրը հայտնում իր մտահոգության մասին

Հովհաննես Ազոյանը շատ ծնողների նման իր աղջկան վերցրել է դպրոցից՝ զրուցելով նրա հետ։ Արտիստը նկարահանել է իր և դստեր զրույցը։ Նրանք խոսել են Ռուսաստանի և Ուկրաինայի վիճակի, տեղի ունեցող դեպքերի մասին։

Դպրոցական Վիկտորիան հոր հետ կիսվել է իր մտահոգությամբ։ Երևում է, որ աղջնակը մտքերով բավականին հասուն է և կարողանուն է նկատել կարևորը։ Նա անհանգստանում է, թե ինչու են Ուկրաինայում տեղի ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց պատճառով մարդիկ են մահանում։

Վիկտորիան հարցնում է, թե որ երկիրն է ամենից շատը հայերին սիրում, ապա հավելում է, թե ճի՞շտ է արդյոք, որ Ֆրանսիան Հայաստանի ամենալավ ընկերն է։ Նկատելի է, որ համաշխարհային այս թոհուբոհի մեջ Վիկտորիան ամենից շատ մտահոգում է Հայաստանի վիճակն ու ճակատագիրը։

Հովհաննես Ազոյանի և դստեր՝ Վիկտորիայի կարճ, բայց բովանդակալից զրույցը դպրոցի ճանապարհին կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: