Հանրահայտ արտիստներից Արտյոմ Հակոբյանը, որ նաև հաջողակ շոու հաղորդավար է, ինչպես հայտնի է, բազմազավակ հայր է։ Արտյոմը, որ ընտանիք է կազմել մի քանի անգամ, տարբեր ամուսնություններից տարբեր զավակներ ունի։

Արտյոմը այս տարիների ընթացքում կարողացել է իր բոլոր զավակների հետ պահել ջերմ կապը՝ երեխաների մեջ հաստատելով տաք ու սիրալիր փոխհարաբերություններ։ Արտյոմի տեղադրած կադրերից կարելի է հասկանալ, որ նրա զավակները շատ հոգատար են իրար հանդեպ։

Այսօր Արտյոմ Հակոբյանի զավակներից մեկի՝ դստեր ծննդյան տարեդարձն է։ Նրա դստրիկն արդեն դարձել է տասնմեկ տարեկան։

Արտյոմը տեղադրել է իր ու աղջնակի համատեղ լուսանկարներից մի քանիսը՝ գրելով այսպես․ «Իմ մեծ աղջիկ։ Արդեն 11 տարեկան։ Երջանիկ լինես, արևս»։

Լուսանկարներից մի քանիսը բավականին զվարճալի ենթատեքստ ունեն։ Արտյոմի ընկերները սիրով միացել են հայրական շնորհավորանքին՝ գրելով իրենց շնորհավորական խոսքերը։ Միանում ենք շնորհավորական խոսքերին։