Հանրահայտ քաղաքական գործիչներից Արայիկ Հարությունյանը, չնայած անձամբ դեռ իր ընտանիքը չի կազմել, սակայն արժևորում ու կարևորում է ընտանեկան արժեքները։ Նա առիթների դեպքում անդրադառնում է իր ընտանիքին ու ընտանիքի անդամներին։

Ա․ Հարությունյանը լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է նա իր երկու եղբոր և եղբայրներից մեկի տղայի հետ։ Ա․ Հարությունյանը նկարը վերնագրել է այսպես․ «Իմ երեք եղբայրները»։ Լուսանկարին տարբեր մեկնաբանություններ են արվել։

Օգտատերերից մեկը փորձել է քաղաքական գործչին ուղղել՝ գրելով, թե նա սխալ է վերնագրել նկարը։ Արայիկ Հարությունյանն էլ պատասխանել է օգտատիրոջը՝ հասկացնելով, որ երրորդ եղբայր ասելով նկատի ունի եղբոր զավակին։

Օգտատերերից մեկն էլ նկատել է, որ Արայիկ Հարությունյանն ու նրա Արման եղբայրն արտաքնապես շատ նման են իրար։ Մեկնաբանություն թողնողներից մեկն էլ նրա քույրերից մեկն է՝ Արմինե Աբելյանը, ով լուսանկարի ներքո գրել է «Իմոնք»։ Արմինե Աբելյանը մասնագիտությամբ բժշկուհի է։