Արտիստուհի Անահիտ Մութաֆյանը, որ վերջին տարիներին ակտիվորեն հանդես է գալիս քննադատական խոսքով ու ցույցերին մասկացելով, իր հարթակում գրում է հետևյալը․

«20 տարի բեմում, սա մեծ թիվ է, մեծ փորձ 20 տարվա ընթացքում ես աշխատել եմ, ստեղծագործել ընդամենը մեկ բանի համար հանդիսատեսի զույգ ձեռքերի միասնության համար, որը վերջում դառնում է ծափ։ Ընդամենը ծափ, ընդամենը վայրկյաններ։

Իմ գործը անշնորհակալ գործ է, շուտ մոռացվող, բայց ինձ համար ամենասիրելին ու ամենանվիրականը, 4 տարի զբաղվում եմ քաղ ակտիվությամբ, գրում եմ, մասնակցում միտինգների, երթերի ու նորից ընդամենը հանդիսատեսի ծափերի համար, բայց այս դեպքում հանդիսատեսը լուռ է, չի ծափահարում նույնիսկ դժգոհությունից չի սուլում ինչպես անում են թատրոնում։

Անշնորհակալ գործ թատրոն՝ անշնորհակալ, բայց կենսատու։ Անշնորհակալ գործ հայրենափրկչություն և անձի նվիրում, բայց uպանող ու ոչնչացնող։ Թատրոնը կանչում է, այնտեղ կան ծափեր»,- իր հրապարակումը եզրափակում է դերասանուհին։