«Իմ արքայադստեր հետ»․ սիրված դերասան Գնել Ուլիխանյանի և դստեր ջերմ լուսանկարը

Հանրահայտ դերասան Գնել Ուլիխանյանը որոշ արտիստների նման ահագին ժամանակ է, ինչ ամերիկյան միջավայրում է ապրում, սակայն դա չի խանգարում, որ արտիստը ոչ միայն հանդես գա իր մասնագիտությամբ, այլ նաև պահպանի կապը հայրենիքի ու հայրենակիցների հետ։

Այս օրերին հեռուստադիտողը Գնելին կարողանում է տեսնել «Առանց քեզ» ձևակերպմամբ վերնագրված հեռուստասերիալում։ Գնելը սերիալում կերտում է գլխավոր հերոսներից մեկի կերպարը։

Մասնագիտական բուռն գործուներությունը չի խանգարում նաև, որ արտիստն ունենա հագեցած ընտանեկան կյանք, ժամանակ տրամադրի և հաճելի ժամանց անցկացնի ընտանիքի անդամների, հատկապես գեղեցկուհի դստրիկի հետ։

Գնելի աղջնակի անունը Մալվինա է։ Գնելը նրա հետ գրկախառնված գեղեցիկ լուսանկար է տեղադրել։ Հայրիկի հրապարակումից հասկանալի է, որ երկարածամ և փայլուն աչուկներով գեղեցկուհին շատ կապված է իր հայրիկի հետ։

Հայրը դստերն արքայադուստր է անվանում, իսկ լուսանկարը վերնագրել է այսպես․ «Իմ արքայադստեր հետ»։ Գնելի հրապարակման ներքո հոր և դստեր ջերմ զգացողությունները գնահատող մեկնաբանություններ են տեղ գտել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: