Իմ առաջին աշխատանքը․ Հովհաննես Ազոյանը ցուցադրել է իր նկարած առաջին կտավը

Հովհաննես Ազոյանն իր սոցհարթակային վերջին հրապարակումներում ցուցադրում էր, թե ինչ նոր հետաքրքրություն է ձեռք բերել։ Նա սկսել է լրջորեն հետաքրքրվել նկարչությամբ և նկարել՝ իր համար գեղարվեստական միջավայր ստեղծելով։

Հովհաննեսի տեղադրած կադրերում երևում է, թե նա ինչ ոգեշնչումով ու էնտուզիազմով է նկարում։ Շատերը նրա այդ հրապարակումների ներքո որոշակի թերահավատություն էին արտահայտել, թե Հովհաննեսն արդյոք նկարում, թե՞ ավերում է նկարը։

Ահա դերասանը տեղադրել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպիսին է նրա օրերին ոգեշնչված ստեղծագործական աշխատանքի արդյունքը։ Դերասանը նկարել է ծով ու երկինք։ Հատկապես ուշարժան են երկնքի երանգները, որոնք ստացել է Հովհաննեսը։

Նա իր տեղադրած կարդրերին կից որոշակի մեկնաբանություն է թողել իր նկարածի վերաբերյալ՝ գրելով․ «Սա իմ առաջին աշխատանքն է։ Հովհաննես Ազոյան։ Խաղաղությունը գործողություն է: 2022 թ․։ Ակրիլ, կտավ, յուղաներկ, 140×126 սմ»։ Կադրերի ներքո տեղ գտած մեկնաբանությունները հիացական են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: