Իմ ամուսնությունից անցել է 16 տարի և ես մինչև այս պահը չէի տեսել ոչ մի ձայնագրություն․ Արաքսյա Մելիքյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել իր ամուսնության արարողությունից

Արաքսյա Մելիքյանը բացառիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ կադրեր են երևում նրա և Անդրանիկ Զաքարյանի հարսանեկան արարողությունից, որը տեղի է ունեցել տասնվեց տարի առաջ։ Արաքսյան ու Անդրանիկը բավականին հետաքրքիր հարսանեկան արարողություն են ունեցել։

Նրանց հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ դերասաններ, որոնք դեռ տասնվեց տարի առաջ շատ ավելի երիտասարդ են։ Տեսանյութը հետաքրքիր է նաև մերօրյա արտիստներին տասնվեց տարվա հեռավորությունից տեսնել։

«Այս ձայնագրության մասին։ Իմ ամուսնությունից անցել է 16 տարի և ես մինչև այս պահը չէի տեսել ոչ մի ձայնագրություն (մասնագիտական թերացում)-ու այսօր պատահաբար ինձ են ուղարկում այս նյութը, էմոցիաներիս գունագեղության մասին խոսելն անիմաստ է։

Իմ ընկերներ նյութ եմ պեղել»,- տեսանյութին կից գրել է Արաքսյան, որին խիտ հույզեր են տվել տարիների հեռվից իրեն հասած նվիրական կադրերը։ Նրա տեղադրած տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: