Հանրահայտ դերասանուհի Անի Քոչարյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Ընտանիքում մեծանում է տան միակ զավակը՝ Աբելը, ով ընտրել է մայրիկի մասնագիտական ոլորտը և գնում է արտիստ դառնալու ճանապարհով։

Անի Քոչարյանի տղան դպրոցն ավարտելուց հետո սկսել է խորանալ ռեժիսուրայի և դերասանակն արվեստի մեջ՝ նվաճելով որոշակի հաջողություններ և գնահատվելով մասնագետների կողմից։

Արդեն եկել է ժամանակը, որ Աբելը համալրի հայրենիքը պաշտպանողների շարքերը։ Մայրը տեղադրել է որդու, իր և ամուսնու լուսանկարներից մեկը՝ բարի ճանապարհ մաղթելով Աբելին։

Լուսանկարում երևում է, թե ծնողներն ինչ հպարտությամբ ու հիացմունքով են նայում հայրենիքի սահմանները պաշտպանողների շարքերը համալրող իրենց երիտասարդ որդուն։

Նա նաև բարի ծառայություն է մաղթել բոլոր զինծառայողներին՝ մաղթելով, որ Աստծո աջը լինի նրանց բոլորի գլխին։ Օգտատերերը Անիին համբերություն են ցանկացել՝ ասելով, որ մեծ հպարտություն է զինծառայողի մայրիկ լինելը։

Միանալով բոլոր բարեմաղթանքային մեկնաբանություններին՝ ի դեմք Աբելի խաղաղ և պատվով ծառայություն մաղթենք բոլոր զինծառայողներին։