Հանրահայտ երգչուհի Սոնա Ռուբենյանի համար վերջին մի քանի ամիսները խիստ բազմաբովանդակ ու բազմազբաղ էին։

Երգչուհին նախ իր հարսանեկան արարողության կազմակերպչական հարցերով էր զբաղված, ապա նաև հետհարսանեկան հոգսերով։

Սոնայի և նրա ամուսնու համար նախահարսանեկան ու հետհարսանեկան օրերը լի էին արկածներով ու հետաքրքիր օրերով։

Նոր ամուսնացած զույգը հետամուսնական շրջանում մի զգալի ժամանակահատված ճամփորդությանն էր տրամադրել։

Ամուսինները միասին հետաքրքիր կերպով իրենց համար բացահայտում էին աշխարհի գողտրիկ ու տեսարժան վայրերը՝ երբեմն այդ մասին պատմելով նաև իրենց հետևորդներին։

Ամուսիններն արդեն իրենց տանն են։ Պարզվում է՝ տանն այնքան էլ խաղաղ չէ։ Սոնան իր պատմություններում ցույց է տվել, թե ինչից է առավոտյան արթանցել ու բարկացել։

Հարևանները որոշել են վաղ առավոտյան վերանորոգման աշխատանքներ իրականացնել՝ աղմկելով և խանգարելով մյուսների անդորրը։

Սոնայի այս հրապարակմանն ի պատասխան՝ նրա ընկերներից մեկն առաջարկել է տեղափոխվել իր տուն և մի լավ քնել։