Ի՞նչ ուղի է անցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը․ նա աշխատել է «ԱԼՄ» -ում

Հետընտրական փուլում ձևավորված խորհրդարանում իր բավականին սուր ելույթներով, ինտրիգային հարցադրումներով հասցրել է աչքի ընկնել «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Արեգնազ Մանուկյանը։

Նա պատգամավորի կարգավիճակում առաջին անգամ է և հասարակությունը մեծ հաշվով չգիտի, թե ինչ ճանապարհ է անցել նորընտիր պատգամավորը։ Ա․ Մանուկյանը ստացել է լրագրողական կրթություն և մասնագիտությամբ լրագրող ու հաղորդավար է։

Նա տարբեր տարիների համագործակցել կամ աշխատակցել է տարբեր լրատվական միջոցների և հեռուսաալիքների հետ։ Ա․ Մանուկյանը ժամանակին եղել է «ԱԼՄ» հեռուստաալիքի հաղորդավարներից մեկը։ Մասնագիտությամբ լրագրող պատգամավորը երկու զավակների մայր է։

Հետո Արեգնազ Մանուկյանը թղթակցել է «7 օր» կոչվող լրատվամիջոցին, իսկ տարիներ անց դարձել է նույն լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։ Տարիների աշխատանքանյին գործունեության ընթացքում Արեգնազ Մանուկյանը նաև վերլուծական մի շարք հոդվածներով է հանդես եկել։

Արեգնազ Մանուկյանի վերլուծական հոդվածներից մեկին անդրադառնալով՝ Ստյոպա Սաֆարյանը նրան անվանել է ԱԼՄ-ի «լրագրողական ավանգարդ քիլլերներից», ով ժամանակին հանդես է եկել նաև որպես Կրոյուն Մանուկյան ֆեյք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: