Ի՞նչ կերպարներով է իր ծննդյան տարեդարձին ներկայացել փոքրիկ Միլան․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Շատերի սիրելի Միլան արդեն երեք տարեկան է։ Նրա ծնողները, որ առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում իրենց առաջնեկին, յուրահատուկ խնջույք են կազմակերպել Միլայի համար, որն իր տարիքի համեմատ շատ ավելի հասկացող է երևում։

Սիլվա Հակոբյանի ու Միլայի անունով գործող հարթակներում հայտնվել են կադրեր, որոնցից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է անցել փոքրիկ Միլայի տարեդարձը և ինչ կերպարներով է ներկայացել հոբելյարը։

Պարզվում է՝ Միլան մի քանի անգամ փոխել է իր հագուստը։ Սկզբում նա եղել է սպիտակավուն զգեստով։ Զգեստը կապտավուն երիզներով է, ճիշտ նման տեսք ուներ նաև Միլայի ծննդյան փոքրիկ տորթը։

Հետո մենք փոքրիկ հոբելյարին տեսնում ենք ամբողջովին սպիտակ զգեստով ու ոչային գլխարկով։ Ավելի ուշ Միլան ամբողջովին դեղին երանգի մեջ է ներկայացել։

Այս դեպքում դեղինով է ներկված նաև Միլայի դեմքը։ Նրա մյուս տորթն այս դեպքում ևս դեղին է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: