Լապշինը շարունակում է շրջել հայաստանյան տարբեր վայրերում՝ աշխարհին ցույց տալով Հայաստանն ու Հայաստանյան իրականությունը։ Այսօր նա եղել է Հայաստանի հյուսիսում։ Այրումի կայարանը բլոգերին հիշեցրել է մի ուշագրավ դեպքի մասին, որը նրա հետ Հայաստանում տեղի է ունեցել 2006 թվականին։

Նա պատմում է, որ այդ ժամանակ Վրաստանից մի քանի օրով գնացքով եկել էր Հայաստան։ Գնացքում նրան է մոտեցել կապիտանի աստիճան ունեցող սահմանապահը և փաստաթղթեր ստուգել։ Հտեո վերցրել է նրա անձնագիրը՝ պատճառաբանելով, որ վիզա չունի։

Երբ բլոգերը փորձել է բացատրել, որ Վրաստանում իրենք առանց վիզայի գտնվելու իրավունք ունեն, կապիտանը նրան դուրս է հրավիրել և գումար պահանջել, այլապես գնացքն առանց նրա կգնա։ Բլոգերը նկատել է, որ ինքը միակը չէ այդ կարգավիճակում։

Տեղում էլի օտարերկարցիներ են եղել։ Այս դեպքի շարունակությունը բլոգերը պատմում է ստորև կցված տեսանյութի մեջ։ Դեպքը բլոգերը ներկայացնում է որպես անցյալի Հայաստանի ամենաթողության և կոռուպցիայի օրինակ։